Եկեք դրամահավաք կազմակերպենք, որ Ռոբերտ Մարտիոսյանը «Կասկածելի երեկո»-ն վարելիս վերջապես փոխի հագուստը
Advertisement 1000 x 90

Եկեք դրամահավաք կազմակերպենք, որ Ռոբերտ Մարտիոսյանը «Կասկածելի երեկո»-ն վարելիս վերջապես փոխի հագուստը

«Կասկածելի երեկո» հաղորդումը կարել է համարել վերջին շրջանի ստացված նախագծերից մեկը: Ինչ խոսք, այն չէր կայանա առանց հաղորդվարների՝ Գարիկ Պապոյանի և Ռոբերտ Մարտիրոսյանի սուր հումորների, թեպետ երբեմն ոչ բոլոր հայտնի մարդկանց մտքերը կարելի է համարել ստացված, բայց այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել…

Այս անգամ ցանկանում եմ անդրադառնալ Ռոբերտ Մարտիրոսյանին, մասնավորապես՝ նրա կերպարին կամ, ինչպես նորաձև է հիմա ասել՝ look-ին: Թերևս, Ռոբերտի դեպքում ճիշտ կլինի ասել կերպարի բացակայությանը, քանի որ արդեն որերորդ եթերն է, ավելին՝ նույնիսկ եթերաշրջանն է, ինչ հաղորդավարը պարբերաբար ներկայանում է նույն կանաչ վերնաշապիկով: Նույնը չեմ կարող ասել Գարիկի մասին, ով եթե չեմ սխալվում, նույնիկս համագործակցում է դիզայներից մեկի հետ, բայց Ռոբերտի հագուստի կրկնությունը ոչ միայն զարմացնում է, այլև՝ հոգնեցնում:

Լավ, տվյալ հեռուստաընկերությունում որևէ մեկը չի՞ նկատել, որ իրենց հաղորդավարը գրեթե ամեն եթեր նույն վերնաշապիկով է, եթե հարկ կա, կարող ենք նույնիսկ դրամահավաք կազմակերպել, միայն թե նոր հագուստով տեսնենք Ռոբերտին, թեպետ հաշվի առնելով, որ նա նաև հաջողակ սցենարիստ է, դժվար թե ֆինանսական խնդիրներ ունենա:

Ստորև ներկայացնում ենք նաև մի քանի լուսանկարներ, որոնք հաստատում են վերը նշածը: Հավատացեք, որ այս հայտնի կանաչ վերնաշապիկով եթերներն այսքանով չեն ավարտվում, լավագույն դեպքում դրան փոխարինելու է գալիս շագանակագույն վերնաշապիկը, բայց այդ մասին դեռ կլռեմ:

Հուսամ, որ ասածներս կընկալվեն որպես բարի, մի փոքր հումորային հորդոր,  այլ ոչ թե չար ու նախանձ մարդու միտք:

Ա. Գրիգորյան

asekose.am