1995-ի հունիսի 4-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանից անհետանում է Միխայիլ Վռուբելի հռչակավոր «Դևը» կտավը: Այն Լերմոնտովի «Դևը» պոեմի յոթ նկարազարդումներից մեկն էր: Մյուս 6 նկարազարդումները գտնվում էին աշխարհի տարբեր թանգարաններում: Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հանդիպմանը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանին վերադարձնել Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը։
1990-ականները հեշտ չէին Հայաստանի պատկերասրահների համար: Այդ տարիներին անհետանում են նաև Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկը ժայռոտ ափերում» կտավը: Ավելի ուշ Այվազովսկու մի ստեղծագործություն գողացվեց Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից: Այս տարիների ընթացքում Ազգային պատկերասրահից և Հայաստանի պետական կառավարման կառույցների տարբեր սրահներից անհետացել են Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Բաժբեուկ Մելիքյանի տարբեր կտավներ: Գողոնի մեծ մասն առ այսօր հայտնաբերված չէ: