Մոլորակի ամենաթանկարժեք 10 գրքերը
Advertisement 1000 x 90

Մոլորակի ամենաթանկարժեք 10 գրքերը

Գիրքը մի ամբողջ աշխարհ է քո ձեռքերում: Բոլորին է հայտնի, որ գրքեր կարդացող մարդիկ միշտ առավելություն են ունենում մյուսների նկատմամբ: Ժամանակակից աշխարհում կարդալու ճոխությունը հասանելի է բոլորին: Չնայած դա այդքան էլ այդպես չէ: Կան նաև անհասանելի գրքեր, որոնք ձեռք բերելու համար մարդիկ պատրաստ են մի ամբողջ կարողություն վճարել: Սովորաբար դա առաջին հրատարակությունն է` մակագրված հենց հեղինակի կողմից և միակ գոյություն ունեցող նմուշը: Ահա մեր մոլորակի ամենաթանկարժեք 10 գրքերը, որոնք ունեն հանելուկային և յուրօրինակ պատմություններ:

 

1. «Լեյչեստերի ծածկագիրը». 30.800.000
Ամենաթանկարժեք գրքերի առաջին հորիզոնականում է Լեոնարդո դա Վինչիի «Լեյչեստերի ծածկագիրը» գիրքը: Վաճառքը կայացել է 1994թ. Նյու Յորքում` Christie’s աճուրդում: Այն Դա Վինչիի անձնական գիրք-օրագիրն է, որտեղ նա բացատրում է իրերի էությունը և կանխագուշակում ավտոմեքենայի ու սուզանավի գյուտերը: Գիրքը գոյություն ունի միակ օրինակով, որի ներկայիս սեփականատերը Microsoft ընկերության սեփականատեր, աշխարհի ամենահարուստ մարդ Բիլ Գեյթսն է: Գիրքն արտատպված է սեփականատիրոջ կողմից և հասանելի աշխարհի թանգարաններում:

2. Magna Carta Libertatum (Ազատությունների մեծ խարտիա). 21 մլն
Անգլիայի թագավոր Հովհաննես I Անհողինի կողմից 1215թ. հունիսի 15-ին ստորագրված փաստաթուղթ, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը՝ ազդելով այլ արևմտյան երկրների իրավական համակարգի կայացման վրա։ Ձեռագիրը վաճառվել է Լոնդոնի Sotheby աճուրդում 2007թ. և ճանաչվել աշխարհում վաճառված երկրորդ թանկարժեք գիրքը: Գնորդն ամերիկացի բիզնեսմեն է, որը ցանկացավ, որ կրկնօրինակը մնա ԱՄՆ-ի ազգային արխիվում: Գոյություն ունի ձեռագրի 17 օրինակ:

3. Կուբերտի ավետարան. 14.300.000
Գրպանի ավետարան. միակ պահպանված ձեռագիրն արևմտյան ձեռագրերից` թվագրված 7-րդ դարում: Այն ներառում է Հովհաննու ավետարանը` գրված լատիներենով: Իրականում գիրքն այնքան փոքր է, որ ճանաչվել է անգլո-սաքսոնական ձեռագրերից ամենափոքրը: 1979-ից մինչև 2012թ. գիրքը գտնվում էր Բրիտանական ազգային գրադարանում` վարձակալության հիմունքներով, իսկ ավելի ուշ գրադարանը ձեռք բերեց այն բրիտանական կաթոլիկական ուղղություններից մեկի համար:

4. Մասաչուսեթական սաղմոսների գիրք. 14.200.000
Աշխարհի ամենաթանկարժեք գրքերի չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է ԱՄՆ-ի առաջին տպագիր գիրքը: Այն հրատարակվեց միայն 20 տարի անց այն բանից հետո, երբ Ատլանտյան օվկիանոսով Անգլիայից ներթափանցեցին ուխտավորներ: Հայտնի են 11 սևագրություններ, որոնցից մեկը վաճառվել է ռեկորդային գնով:

5. Ռոտշիլդի աղոթագիրք. 13.400.000
«Ժամագիրքը», կամ, ինչպես ասում են` «Ռոտշիլդի աղոթագիրքը», պարունակում է աստվածաշնչյան աղոթքներ: 67 էջանոց գիրք է, տպագրվել է 1505թ. Հոլանդիայում: Այն նկարազարդված է այն ժամանակվա լավագույն գեղանկարիչների կողմից: «Ժամագիրքը» երկար տարիներ պատկանում էր Ռոտշիլդների ընտանիքին, բայց 1938թ. այն բռնագրավեցին նացիստները: Ավստրիական իշխանությունները գրեթե կես դար հրաժարվում էին այն վերադարձնել: Վիեննան աղոթագիրքը Ռոտշիլդներին վերադարձրեց 1998թ. , իսկ մեկ տարի անց նրանք այն վաճառեցին 13.4 միլիոնով` հայտնի գնորդի:

6. Հենրիխ Առյուծի ավետարան. 11.700.000
Մինչ «Լեստերի ծածկագրի» վաճառքը Հենրիխ Առյուծի ավետարանն աճուրդում վաճառված ամենաթանկարժեք գիրքն էր: Այն վաճառվել է 1983թ. Լոնդոնի Sotheby’s աճուրդում, որտեղ գերմանական կառավարությունը վճարեց, որպեսզի գիրքը մնա գերմանացիների ձեռքում: Այն իր մեջ պարունակում է 4 ավետարանների տեքստերը: Գիրքը գոյություն ունի միակ օրինակով, որը սկզբնական շրջանում նախատեսված էր Կույս Մարիամի տաճարի համար:

7. «Ամերիկայի թռչունները». 11.500.000, 8.800.000, 7.900.000
Աշխարհի ամենաթանկարժեք գրքերի յոթերորդ, ութերորդ և իններորդ հորիզոնականները զբաղեցնում են Ջոն Ջեյմս Օբյուդոնի «Ամերիկայի թռչունները» գրքերը: Գրքերը վաճառվել են 2010, 2000 և 2012 թվականներին: Գոյություն ունի գրքերի 119 օրինակ, որոնցից միայն 11-ն է մասնավոր սեփականություն:

8. The Canterbury Tales (Կենտերբերական պատմվածքներ). 7.500.000
Կենտերբերական պատմվածքները ոչ միայն աշխարհի ամենաթանկարժեք գրքերից է, այլ նաև ամենահայտնի: Պատմվածքները գրել է Ջեֆրի Չոսերը 14-րդ դարի վերջերին, միջին անգլերենով: Պատմությունները գրված են բնակչության գրեթե բոլոր հայտնի հատվածների անունից: 1998թ. վաճառվել է սևագիր տարբերակը, բայց կա նաև օրիգինալը:

9. Վիլյամ Շեքսպիր «Կատակերգություններ, պատմություններ և ողբերգություններ». 6.100.000
Գուցե ձեզ զարմացնի այն, որ «Առաջին Ֆոլիոն» Շեքսպիրի միակ ձեռագիրն է, որը հայտնվել է աշխարհի ամենաթանկարժեք գրքերի ցանկում: Այն ներառում է 36 պիեսներ, այդ թվում` «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Համլետ», ինչպես նաև Շեքսպիրի «կորած» պիեսները: Հրատարակվել է ընդամենը 750 գիրք, որոնցից միայն 228-ն է մեզ հասել:

10. Les Liliacées. 5.000.000
Եթե գոնե մյուս գրքերի անունները քիչ թե շատ լսել էինք, ապա այս մեկը դժվար թե ծանոթ լինի ռուսալեզու կամ, առավել ևս, հայալեզու ընթերցողին: Այն ֆլամանդացի նկարչի ստեղծագործությունն է և հայտնի է՝ որպես «Ռաֆայելի ծաղիկներ»: Գիրքը պարունակում է յուրօրինակ ջրաներկ նկարներ:

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

168.am