Անտարկտիդայի «Ակադեմիկ Վերնադսկի» բևեռային կայանում աշխատող ուկրաինացի գիտնականներին հաջողվել է ստեղծել դեղամիջոց քաղցկեղի բուժման համար, հայտարարել է Ուկրաինայի Անտարկտիդայի ուսումնասիրության Ազգային կենտրոնի տնօրեն Վալերի Լիտվինովը, ուկրաինական ru.tsn.ua-ին:
«Մեր կենսաբանները դեղ են ստեղծել անտարկտիդյան միկրոօրգանիզմներից, որոնք այնտեղ ապրում են արտակարգ պայմաններում և ունեն արտակարգ հատկություններ: Այդ դեղը կօգնի նույնիսկ քաղցկեղի չորրորդ աստիճանում»,- ասել է Լիտվինովը: Ըստ նրա, նոր դեղն ունի նաև անուն՝ «Մելովիտ»: