Ինչպես ազատվել ավելորդ կիլոգրամներից` առանց ավելորդ ջանքերի
Advertisement 1000 x 90

Ինչպես ազատվել ավելորդ կիլոգրամներից` առանց ավելորդ ջանքերի

Takprosto.cc կայքը գրում է, որ գեղեցիկ կառուցվածք ունենալու համար կանայք հաճախ դիմում են ռադիկալ մեթոդների՝ շաբաթներով քաղցած են մնում, իրենց տանջում վարժություններով: Եթե պատրաստ չեք ձեզ տանջել ծանր վարժություններով և հետևել խիստ դիետաների, կարող եք փորձել առանց գլյուտենի դիետան: Այն թույլ կտա առանց օրգանիզմին վնաս հասցնելու մեկ շաբաթվա մեջ ազատվել 2-5 կիլոգրամից:

Այս դիետայի հեղինակը դիետոլոգ Արթուր Ագանստոնն է. այն ստեղծվել է նրանց համար, ում օրգանիզմը չի ընդունում գլյուտեն և ովքեր ալերգիա ունեն: Միևնույն ժամանակ, այն հաջողությամբ օգտագործվում է քաշը նվազեցնելու համար:

Այս դիետայի սկզբունքն այն է, որ պետք է սննդակարգից հանել գլյուտեն պարունակող մթերքները: Խնդիրն այն է, որ այն առաջացնում է օրգանիզմում նյութափոխանակության դանդաղում:

Արգելվող մթերքներ

ցորեն, գարի, աշորա, վարսակ

ձավարեղեն

հացաբուլկեղեն, բլիթներ

մակարոններ

արագ սննդի բոլոր տեսակները

գարեջուր, վիսկի, օղի, ջին

կոնսերվացված բանջարեղեն, մրգեր, աղցաններ, մսի պահածոներ

կվաս, արոմատացված թեյ

երշիկեղեն, մսի կիսաֆաբրիկատներ

ձկան կիսաֆաբրիկատներ

պաղպաղակ, շոկոլադ, կարամել

խանութում վաճառվող համեմունքներ, մայոնեզ, կետչուպ:

Թույլատրվող մթերքներ

հնդկաձավար, եգիպտացորեն, բրինձ

ընդեղեն, արևածաղիկ

լոբազգիներ

բնական միս

բնական ձուկ

կաթնամթերք

կարտոֆիլ

եգիպտացորենի, բրնձի, սոյայի ալյուրից պատրաստված հաց

մրգեր, բանջարեղեն, կանաչի

ձու

մեղր, կակաո