Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիշար Կլայդերմանի մենահամերգը: Դաշնակահարը հանդիսատեսին ներկայացրեց հանրահայտ և սիրված ստեղծագործություններ` Show time Murmurs, L for Love, Chariots of fire, Ballade pour Adeline, Corazon de Nino, Love at first sight, Childhood memories, Cinema Paradiso, Spartacus, Romeo and Juliet, Blue Rondo, America և այլն։
Ավելի վաղ Ռիշար Կլայդերմանն ասել էր, որ մենահամերգը նվիրում է կանանց: «Իմ երգացանկում կան շատ ռոմանտիկ ստեղծագործություններ, գեղեցիկ ֆիլմերից հատվածներ, որոնք կնվիրեմ կանանց։ Բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն և ուզում եմ, որ երաժշտության հանդեպ սերը կիսենք միասին»։