Նոր «Մատրիցա»-ն կնվիրեն երիտասարդ Մորֆեուսին
Advertisement 1000 x 90

Նոր «Մատրիցա»-ն կնվիրեն երիտասարդ Մորֆեուսին

Warner Bros կինոընկերությունը պատրաստվում է «Մատրիցա»-ի աշխարհից նոր ֆիլմը նվիրել Մորֆեուսի՝ օրիգինալ եռերգության գլխավոր հերոսներից մեկի երիտասարդությանը, հաղորդում է The Independent-ը:

Դերասանը, որը կկատարի գլխավոր դերը, կարող է դառնալ Մայքլ Բ. Ջորդանը, որը հայտնի է «Քրիդ. Ռոքիի ժառանգությունը», «Այդ անհարմար պահը» և «Հարդբոլ» ֆիլմերից: Հրատարակության տեղեկատվությամբ՝ Warner Bros-ը մտադիր է «Մատրիցա»-ի վերաբերյալ նկարահանել միանգամից մի քանի կինոժապավեն:

Մարտի 15-ին հաղորդվել էր, որ Warner Bros-ը ձեռնամուխ է եղել «Մատրիցա»-ի ռեմեյքի արտադրությանը:

«Մատրիցա»-ն գիտաֆանտաստիկ ֆիլմերի եռերգություն է, որոնք էկրան են բարձրացել 1999-ից մինչև 2003 թվականը: Դրանում պատմվում է բանական մեքենաների դեմ ողջ մնացած մարդկանց պայքարի մասին մարդկային քաղաքակրթության կործանումից հետո: