Դանիայի կառավարությունը մարտի 20-ին կմարի արտարժույթով 1,5 միլիարդ դոլար գումարի վերջին վարկը: 183 տարվա ընթացքում առաջին անգամ երկիրը կմնա առանց արտաքին փոխառությունների, հայտարարել է երկրի Կենտրոնական բանկը: «Կենտրոնական կառավարությունը կարիք չուներ ներգրավելու արժութային վարկային միջոցներ, և փոխառություններն աստիճանաբար մարվել են»,- ասված է Դանիայի Ազդային բանկի հաղորդագրության մեջ:
Ինչպես գրել է դանիական Altinget հրատարակությունը, այդ վարկի մարումը չի նշանակում, թե Դանիայի կառավարությանը պարտքեր չեն մնա. իշխանությունները տեղաբաշխում են դանիական կրոնով անվանագրված պարտատոմսեր, պետբյուջեի պակասուրդը վճարելու և այլ նպատակների համար:
2016 թվականի վերջին Դանիայի կենտրոնական կառավարության պարտքն ազգային արժույթով կազմել է 635 միլիարդ կրոն (92 միլիարդ դոլար): ՀՆԱ-ի նկատմամբ ընդհանուր պարտքի հարաբերությունն ամենացածրերից մեկն է Եվրոպայում՝ 38 տոկոս, վկայում են Եվրահանձնաժողովի տվյալները, հաղորդել է Ինտերֆաքս- ը: