Երջանիկ մանկությունը մարդկանց հետագայում հարուստ է դարձնում
Advertisement 1000 x 90

Երջանիկ մանկությունը մարդկանց հետագայում հարուստ է դարձնում

Երջանիկ մանկությունը մարդկանց հետագայում հարուստ է դարձնում. Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները: Նրանց համոզմամբ՝  եթե մարդիկ մանկության տարիներին երջանիկ են եղել, ապա դա երաշխավորում է, որպեսզի հետագայում նրանք հարուստ կլինեն: Գիտնականները նման եզրակացության են եկել թվով 15 հազար կամավորների մասին տեղեկատվության համալիր վերլուծությունից հետո: Նրանք նշում են, որ այն մարդիկ, ովքեր մանկության տարիներին իրենց երջանիկ են զգացել և շատ դրական էմոցիաներ են ունեցել, հասուն տարիքում ավելի ինքնուրույն են լինում և հասնում են ֆինանսական բարեկեցության:

Հաջողության հասած մարդիկ խորհուրդ են տալիս՝ հաջողակ դառնալու և հարստանալու ավելի լավ ժամանակ չի կարող լինել, քան հենց հիմա: Կարևորն այն է, թե ինչպես եք դուք ապրում այսօր, դա է որոշում ձեր ապագան: Չպետք է վախենալ ձախողումներից: Եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով կորցնեք ամեն ինչ, առավոտյան արթնացեք և ամեն ինչ սկսեք նորից:

Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջոն Ռոկֆելլերը, երեք որդի ուներ: Դեռ դպրոցական տարիներից նա իր որդիներին ամսական ծախսի գումար էր տալիս, իսկ ամսվա վերջում տղաները հայր Ռոկֆելլերին ֆինանսական հաշվետվություն էին ներկայացնում իրենց միջոցների ծախսերի մասին, քանի որ նրանք ստացած գումարով փոքր տնտեսություններ էին ստեղծել: Նրանցից մեկը ճագարաբուծությամբ էր զբաղվում, մյուսը բանջարանոց ուներ, իսկ երրորդը ծաղկանոց էր ստեղծել:

Յուրաքանչյուրը ձգտում էր ավելացնել եկամուտները: Նրանք իրենց ստացած գումարը  ճիշտ մասերի էին բաժանում, այն տարբերությամբ միայն, որ առանձնացնում էին բարեգործության, հետո՝ խնայողության գումարը: Ռոկֆելլերն այս ձևով տղաներին սովորեցնում էր տնտեսվարություն, բարեգործություն, ճիշտ և գրագետ գործարարություն: Դաստիարակության այս մեթոդի արդյունքում Ռոկֆելլերի երեք տղաները հետագայում դարձան հայտնի և տաղանդավոր ֆինանսիստներ և քաղաքական գործիչներ:

Լսեք հարուստ մարդկանց խորհուրդները:

 

Պատրաստեց 168.am-ը: