Առաջին լուսանկարները «Ազիզյանները» սիթքոմի նոր եթերաշրջանից. ինչ է սպասվում հեռուստադիտողներին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Առաջին լուսանկարները «Ազիզյանները» սիթքոմի նոր եթերաշրջանից. ինչ է սպասվում հեռուստադիտողներին. life.tert.am

Յուքոմ» ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիումի» գարնանային եթերաշրջանում ապրիլի 3-ից  կցուցադրվի «Ազիզյանները» սիթքոմի 2–րդ եթերաշրջանը, որտեղ նոր զարգացումներ են սպասվում։

Tert.am Life–ի հետ զրույցում դերասան Հայկ Մարությանը նշեց, որ նոր եթերաշրջանում դերասանական կազմի փոփոխություն չկա։

«Սա կերպարների զարգացան եթերաշրջան է։ Համաշխարհային պրակտիկայից ելնելով` սիթքոմերի երկրորդ եթերաշրջանում ավելի շատ զարգանում են կերպարները, որոնք տարբեր իրավիճակներում ավելի խորն են ուսումնասիրվում։ Յուրաքանչյուր սերիա առանձին իրավիճակ է լինելու, այսինքն` լինելու է սկիզբ, ընթացք ու վերջ»,– ասաց Հայկը։

Tert.am Life–ը նկարահանման հրապարակում է եղել եւ ֆիքսել backstage կադրեր։

Ամբողջությամբ՝ life.tert.am