Հոնկոնգում 92 տարեկան հասակում վախճանվել է չին դերասանուհի և երգչուհի Լի Լիհուան: Այս մասին հայտնել է Variety-ն:
Լիհուան եղել է Shaw Brothers կինոստուդիայի այն մի քանի դերասանուհիներից մեկը, որոնք կրում էին «ասիական կինոյի թագուհի» տիտղոսը: Ըստ որում նա համարվում էր նրանցից ավագը՝ «Վեհապանծ թագուհին»:
1930-ական թվականներին նա դարձել է շանհայական կինեմատոգրաֆի ոսկե դարի վերջին նոր դերասանուհիներից մեկը, իսկ ավելի ուշ՝ առաջին չին դերասանուհին, որը հրավեր է ստացել նկարահանվելու Հոլիվուդում:
Լիհուայի ֆիլմագրության մեջ կան ավելի քան հարյուր կինոնկարներ, այդ թվում՝ «Մեծ հարճը», «Ու Ցզետյան կայսրուհին», «Լի Հանի ճակատագիրը», «Սի Շիի վտանգավոր գեղեցկությունը» և «Չինական տիկնիկ» ֆիլմերը: