Անգեղ Հրեշտակներ, Սկայորդիք, Մարեր, Վիշապ եւ Վիշապազունք, Հուռիներ կամ Խուռիներ:
Անգեղ-հրեշտակը մեն-մենակ չի յայտնուել երկրագնդի վրայ:
Ըստ արաբական առասպելի՝ նա առաջնորդել է 28 հոգուց բաղկացած մի պատուիրակութիւն, որի գլխաւորը կոչուել է Գաբրիէլ88 հրեշտակապետ:
Հայր Ղեւոնդ Ալիշանը նոյնպէս ակնարկել է 28 հրեշտակների գոյութեան՝ այսպէս.
«Պարսիկները Նահիտ (տպուած է «Նսվիտ» – Մ.Ն.) էին կոչում եւ կոչում են Արուսյակին, որ Աստղիկին նվիրաբերված լուսատուն էր եւ համարվում էր երկրի պահապան ու խնամակալ 28 ոգիներից կամ ազատներից մեկը…»:
Ըստ արաբական առասպելի՝ Տաւրոսի վրայ հրեշտակների վայրէջքից բաւական յետոյ, նրանք տարածուել են նոր կազմաւորուած եւս չորս լեռնազանգուածների վրայ, որոնցից իւրաքանչիւրն սկզբնապէս մի «Տաւր» է կոչուել:
Այդ պատճառով էլ ունենք ո՛չ թէ «Տաւր Անգեղ»՝ այլ յոգնակերտ «ք»-ով «Տաւրք-Տօրք Անգեղ», այսինքն «Տաւրոսների հրեշտակ»:
Արաբական առասպելը յիշատակում է հինգ Տաւրերից իւրաքանչիւրի անունը, որոնք են
1.Տաւր Սինա,
2.Տաւր Զեյթուն,
3.Տաւր Լիբանան,
4.Տաւր Ջուդի,
5.Տաւր Հարա՝ որն եղել է հրեշտակների հրամանատարական կենտրոնը:
Սրանք վերաբերւում են այդ ժամանակ յայտնուած ցամաքի կամ երկրի չորս կողմերը կամ դարպասները վերահսկող «առասպելական» հրեշտակների դիրքերին, եւ նրանց հրամանատարական կենտրոնին:
Մեկնաբանութիւն.- Նախորդ տողերից իմացանք՝ որ երկրագունդը ծածկող ջրերից դուրս եկած առաջին մայրցամաքը եղել է Հայկական Բարձրավանդակը: Երկիր ուղարկուած հրեշտակները կայք են հաստատել հենց այդ տարածքի վրայ: Ուստի սոյն «Տաւր»-երը պէտք է որոնել այդ միջակայքում: