Իսպանական UNOde50 մակնիշը ներկայացրել է զարդերի նոր հավաքածու, որը ոգեշնցված է վայրի բնությամբ: Այս մասին հաղորդվում է բրենդի մարտի 22-ի մամուլի տեղեկագրում:
Արտաքինից դրանք հիշեցնում են սողունների կաշի և զարդարված են Swarovski բյուրեղներով: Հավաքածուում տեղ են գտել զանգվածեղ մատանիներ՝ զմրուխտի երանգի խոշոր բյուրեղով և օձանման բաց ապարանջաններ:
UNOde50 առևտրանիշը հիմնվել է 90-ական թվականների վերջին Իսպանիայում: Անվանումն իսպաներենից թարգմանվում է որպես «հիսունից մեկը». նախապես բոլոր զարդերը թողարկվում էին 50-ական օրինակ բացառիկ շարքերով, բայց ժամանակի ընթացքում արտադրաքանակները մեծացան: