ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի սաֆարի-պարկի լամաներին երկար կհիշեն Թրեյ Ջենսենը, նրա եղբայրն ու ծնողները: Զբոսանքի ժամանակ նրանց ավտոմեքենայի մոտ են հավաքվել մի քանի սոված կենդանիներ, որոնց ընտանիքը կերակրել է:
Սակայն ուտելուց հետո լամաները բառացիորեն փորձել են խցկվել ավտոմոբիլի խցիկը՝ լրացուցիչ կերի հետևից: Դա սարսափելի վախեցրել է տղաներից մեկին՝ Թրեյին: Ահից երեխան կծկվել է նստոցի անկյունում և սկսել գոռալ ու լաց լինել, իսկ ընտանիքի գլուխը սոսկ ծաղրի է ենթարկել որդու վախը: