Կարմիր շրթներկ, բարձրակրունկ կոշիկներ և գլխի որևէ աքսեսուար՝ սա Էլինա Ջանիբեկյանի ոճի մշտական բաղադրիչն է: Կանացիություն միշտ, ամենուր՝ երեխաների հետ զբոսնելիս, ձմռան ցրտին թե հանգստի ժամանակ: Այս հատկանիշն էլ THT հեռուստատեսության գլխավոր տնօրեն և «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսության» ղեկավար Արթուր Ջանիբեկյանի կնոջն առանձնացրել ու դարձրել է Մոսկվայի ամենանորաձև կանանցից մեկը:
Էլինան նորաձևության շաբաթների սպասված հյուրերից է: Նա չի վախենում fashion էքսպերիմենտներից, դասականությունը համարձակորեն համադրում է էպատաժային էլեմենտների հետ:
Երեք երեխաների մայր Էլինա Ջանիբեկյանը հրաշալի տեսք ունի, թեպետ դիետաներ երբեք չի պահել, նաև չի վատնել իր ժամանկը սպորտդահլիճներում. «Շնորհակալ եմ հայրիկիս և մայրիկիս գենետիկայի համար»,-ասում է նա:
Հանրաճանաչ տղամարդկանց կանայք սովորաբար իրենց ամուսինների ստվերում են մնում, սակայն ոչ Էլինա Ջանիբեկյանը : Վերջերս նա իրականացրեց իր երազանքը և Մոսկվայի պետական թատրոնի բեմում մարմնավորեց է «Օ~, կանայք» ներկայացման գլխավոր հերոսուհուն: