Միջազգային ճանաչում ունեցող ռեժիսորը Հայաստանի կառավարությանն առաջարկել է հիմնել կինոյի և հեռուստատեսության դպրոց
Advertisement 1000 x 90

Միջազգային ճանաչում ունեցող ռեժիսորը Հայաստանի կառավարությանն առաջարկել է հիմնել կինոյի և հեռուստատեսության դպրոց

Վերջերս ՀՀ կառավարությունը ստացել է առաջարկություն միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ Մակքենզիից, Հայաստանում կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու վերաբերյալ: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ավելացնելով, որ ըստ այդ առաջարկության, համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի Կինոյի դպրոցի գործընկեր կառույց և երեք տարվա ընթացքում այդ դպրոցը ձեռք կբերի կինո արտադրության անհրաժեշտ գույք և սարքավորումներ ԱՄՆ-ից և այլ երկրներից:

«Հանձնարարում եմ ՀՀ մշակույթի նախարարին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել համապատասխան առաջարկությունը և դրա վերաբերյալ ներկայացնել կարծիք ՀՀ կառավարության աշխատակազմ»,- կառավարության նիստում ասաց Կարեն Կարապետյանը: