Լուսանկարիչ Արի Սեթ Կոենը չի ընդունում, թե ինչպես է հասարակությունը ընկալում տարեց մարդկանց:
2012 թվականին իր տատիկի մահվանից հետո լուսանկարիչը հրապարկել է «Advanced Style» լուսանկարչական գիրքը, որը ցուցադրում է 60 տարեկանը բոլորած մարդկանց նորաձևությունը: Կոենը իր լուսանկարները ստեղծել է փողոցում` իր շարքի համար հերոսներ ընտրելով պատահական տարեց մարդկանց: Այժմ լուսանկարիչը հրապարակել է իր նախորդ գրքի շարունակությունը` «Advanced Style: Older and Wiser»-ը:
«Նորաձևության և գեղեցկության աշխարհում գերակշռող են այնպիսի լուսանկարները, որոնք ցուցադրում են ծերացման կարծրատիպային պատկերացումը: Բայց դա իրականությունը չէ: Այն, ինչ ես տեսել եմ, շատ ստեղծագործ էր, ակտիվ, կենսական և իր մեջ ամփոփում էր ծերացման այլընտրանքային տարբերակ»,- ասել է լուսանկարիչը:
Կոենը ասել է, որ իր գրքի հրապարակվելուց հետո ԶԼՄ-ներում ինչ-որ շարժ է տեսնում: Նա կարծում է, որ այսօր տարեց մարդիկ «ցուցադրվում են այլ լույսի ներքո»: Նրանք ավելի հաճախ են հայտնվում նորաձևության աշխարհում և ավելացել է այն տարեց դերասանուհիների թիվը, ովքեր ներգրավված են հայտնի ապրանքանիշերի գովազդային արշավներում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am