Hamilton ժամացույցի մակնիշը BaselWorld-ում ներկայացրել է Ventura եռանկյունի ժամացույցների շարքի նոր մոդելները՝ նվիրված այդ հավաքածուի 60-ամյակին:
Նորույթների թվում է Ventura Classic S & L մոդելը՝ կվարցե մեխանիզմով ոսկե PVD-պատվածքով կորպուսում, սպիտակ թվացույցով: Կվարցե ժամացույցների մյուս տարբերակը Classic S & L -ն է՝ թվացույցին 3D-պրինտով: Ventura Skeleton երրորդ մոդելի թվացույցը կմախքայնացված է. կտրվածքների միջով կարելի է տեսնել ավտոմատ մեխանիզմի աշխատանքը:
Hamilton ընկերությունը հիմնվել է 1892 թվականին Լանկաստերում (Փենսիլվանիայի նահանգ, ԱՄՆ): Առաջին մոդելը եղել է Broadway Limited ժամացույցը, որը լայնորեն օգտագործում էին երկաթուղիների աշխատողները: 1970 թականին առևտրանիշը թողարկվել է աշխարհում առաջին էլեկտրոնային ժամացույցը:
Մակնիշի մոդելները հաճախ են նկարահանվել կինոյում. առաջինը դարձել է «Ջրասուզորդները» (1951) ֆիլմը, ավելի ուշ Hamilton է կրել Էլվիս Փրեսլին «Երկնագույն Հավայի» կինոնկարում: Ներկայում առևտրանիշը պատկանում է Swatch Group-ին, ժամացույցներն արտադրվում են Շվեյցարիայում: