Կերակրի սոդան օգտագործվում է մի շարք նպատակներով։ Fithacker.ru կայքը գրում է, որ քչերը գիտեն այն մասին, որ այն կարող է օգտագործվել նաև ավելորդ քաշից ազատվելու գործում։ Իհարկե, այն կարող է օգտակար լինել, եթե ճիշտ օգտագործեք։
Կերակրի սոդան՝ պամելոյի հետ
Բաղադրիչներ
1 պամելո կամ կիտրոն
1 թեյի գդալ կերակրի սոդա
կես բաժակ ջուր։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Սոդան ու ջուրը խառնեք իրար, ապա ավելացրեք կիտրոնի կամ պամելոյի հյութը և կրկին խառնեք։ Խառնուրդը խմեք ամեն առավոտ՝ նախաճաշելուց 20 րոպե առաջ։
Կերակրի սոդան՝ խնձորի քացախի հետ
Բաղադրիչներ
կես թեյի գդալ կերակրի սոդա
1 բաժակ ջուր
2 ճաշի գդալ խնձորի քացախ։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք իրար, մինչև բոլոր լուծվեն։ Խմեք ամեն առավոտ՝ նախաճաշելուց առաջ։ Լավագույն արդյունքի հասնելու համար այն օգտագործեք պարբերաբար։
Կերակրի սոդան՝ մրգերի հետ
Բաղադրիչներ
անանուխի տերևներ
մեկ բաժակ ելակ
1 թեյի գդալ կերակրի սոդա
2 բաժակ ջուր
2 կիտրոն։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Պարզապես խառնեք բոլոր բաղադրիչները, մի փոքր սառույց ավելացրեք։ Օրվա ընթացքում երկու անգամ օգտագործեք։
Լավագույն արդյունքի հասնելու համար հարկավոր է սննակարգից բացառել շաքարն ու ալյուրը։ Իհարկե, կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը