Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչպես է տղամարդը վերաբերվում ձեզ, հարկավոր չէ ուղիղ հարցնել նրան կամ փորձել գուշակել։ Պարզապես ուշադրություն դարձրեք նրա վարքագծին։ Adme.ru կայքը գրում է, որ ժեստերը կարող են վկայել մարդու մտադրությունների մասին։
Ձեռք է տալիս մազերին
Սովորաբար այս կերպ տղամարդիկ փորձում են վստահություն հաղորդել։ Հմայիչ մարդու տեսնելով՝ բնազդաբար փորձում ենք ավելի լավ տեսք ունենալ, օրինակ՝ շտկում ենք սանրվածքը։ Սա վերաբերում է նաև կանանց։
Ձեռքերը պահում է գոտկատեղի հատվածում
Եթե տղամարդը ձեռքերը պահում է մարմնի այս հատվածում՝ ձեռքերը դնում է գրպանը կամ պահում գոտկատեղի հատվածում, սա ուժի ցուցադրման նշան է։ Նույնը կարելի է ասել, երբ տղամարդը նստած է՝ ոտքերը լայն բացած վիճակով։
Փորձում է, որքան հնարավոր է՝ շատ տարածք զբաղեցնել տարածության մեջ
Սա ևս վկայում է այն մասին, որ դուք դուր եք գալիս տղամարդուն։
Բաց կեցվածք
Շփման ընթացքում առավել բաց դիրք ենք ընդունում այն անձի համեմատ, ով մեզ համար գրավիչ է։ Ուշադրություն դարձրեք նաև կոշիկներին և գուլպաներին։ Մարդիկ չեն էլ նկատում, որ դրանք շրջում են այն անձի ուղղությամբ, ում հետ ցանկանում են խոսել։
«Արթնացած» պերճախոսություն
Ուշադրություն դարձրեք՝ արդյոք տղամարդն ավելի շատախո՞ս է դառնում, երբ հայտնվում եք նրա տեսադաշտում։ Դա վկայում է այն մասին, որ նա ցանկանում է տպավորություն գործել:
Կեցվածքի կրկնօրինակում
Ուշադրություն դարձրեք՝ արդյոք տղամարդը մասնակիորեն կամ ամբողջությամբ կրկօրինակո՞ւմ է ձեր ընդունած կեցվածքը։ Դա նշանակում է, որ տղամարդը փորձում է հասկանալ ձեզ և որևէ ընդհանուր բան գտնել, իսկ ենթագիտակցությունը դա արտացոլում է մարմնի վրա։
Գրգռված դիմաշարժություն
Եթե տղամարդուն դուր եք գալիս, նրա դեմքը բաց, ընկերական արտահայտություն է ստանում։ Հայացքը դառնում է նուրբ և հետաքրքրված, իսկ եթե նա նաև անհանգստանում է, կարող է կարմրել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը