Բժիշկ Դուայթ Լենդելը՝ 25 տարվա ստաժ ունեցող կարդիովիրաբույժը, խոստովանում է, որ այդ հայտնագործությունն ամբողջովին փոխում է մարդկության պատկերացումները խոլեստերինի վերաբերյալ, որը համարվում էր սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառ:
Ինչու են առաջանում սրտային հիվանդությունները
Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, սրտի և անոթների հետ կապված պրոբլեմները չեն առաջանում խոլեստերինի ավելցուկից և ճարպոտ կերակուրից: Այդ խնդիրների պատճառներ դառնում են զարկերակների պատերի բորբոքումները: Եթե այդպիսի բորբոքումներ չկան, խոլեստերինը կարող է հեշտությամբ անցնել անոթներով՝ չհավաքվելով պատերի վրա: Եվ դրա համար էլ, այդ խնդրի լուծման բոլոր խորհուրդները և մեթոդները, այնպիսիք, ինչպիսիք են ճարպի ցածր պարունակությամբ դիետաները և խոլեստերինի դեմ դեղորայքը, բավարար ազդեցություն չեն ունենում:
Սրտի և անոթների հետ կապված խնդիրների իրական պատճառների հայտնագործումը հանգեցրել է սրտի և այլ քրոնիկ հիվանդությունների դեմ պայքարի կոնցեպցիայի փոփոխմանը: Պետք է հետևել այն բանին, որպեսզի չլինեն քրոնիկ բորբոքումներ, որոնք կարող են առաջանալ տոքսինների օգտագործման, ինչպես նաև բակտերիաների և վիրուսների ներթափանցման արդյունքում:
Պետք է ռացիոնից բացառել այն մթերքները, որոնք վնաս կպատճառեն օրգանիզմին: Ինչպես նաև՝ հրաժարվել ճարպերի ցածր պարունակությամբ դիետաներից, քանի որ դրանք ավելի շուտ վնաս են պատճառում, քան օգուտ:
Ամենավնասակար մթերքները, որոնք կարող են առաջացնել անոթների բորբոքումներ, քաղցրեղենն է, թխվածքը, ինչպես նաև օմեգա-6 պարունակող բուսայուղերը (սոյայի, եգիպտացորենի և արևածաղկի): Ամեն անգամ, երբ մենք քաղցր բուլկի ենք ուտում, մեր օրգանիզմը պատասխանում է դրան բորբոքումով: Այս մթերքների հաճախակի օգտագործումը հանգեցնում է քրոնիկ բորբոքման, իսկ հետո՝ դիաբետի, սրտի և անոթների հիվանդությունների: Քաղցր և ձեթով պատրաստված մթերքները դանդաղ սպանում են յուրաքանչյուրիս:
Դրանից խուսափելու համար պետք է վնասակար ձեթերը փոխարինել կարագով, ձիթայուղով, ինչպես նաև մաքսիմալ կրճատել քաղցրի քանակությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը