Ucom ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում ապրիլի 7–ից 22:00-ին կմեկնարկի «Stand Up» հումորային նախագծի առաջին եթերաշրջանը, որը բաղկացած է 13 հաղորդումից։ Նախագծի պրոդյուսեր Սարգիս Մնոյանը Tert.am Life–ի հետ զրույցում նշեց, որ նախագծի վրա շուրջ մեկ տարի աշխատանք է տարվել։
«Մենք շատ երկար ենք աշխատել նախագծի վրա։ Եվ սցենարի, և կերպարների, և բեմադրության: Մեր ունեցածը զտել ենք` թողնելով այն, ինչ կհետաքրքրի հեռուստադիտողին ու ծիծաղ կպարգևի»,– ասաց Սարգիսը։
Վերջինիս խոսքով` «Stand Up»–ը բեմից հեռուստաէկրան բերելով փորձելու են հումորային այս ժանրն ավելի մասսայականացնել և հասուն դարձնել։ «Հայաստանում «Stand Up»–ը երիտասարդ ժանր է։ Հիմնականում այդ ժանրի ելույթներ, միջոցառումներ տեսնում ենք ակումբներում և փաբերում։ Մենք հիմա այնպես ենք անում, որ ոչ միայն երիտասարդների համար հետաքրքիր լինի, այլև մեծահասակների»,– նշեց պրոդյուսերը։
Ամբողջությամբ՝ life.tert.am