ԱԺ ընտրությունների առաջատարները՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, ԵԼՔ. armtimes.com
Advertisement 1000 x 90

ԱԺ ընտրությունների առաջատարները՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, ԵԼՔ. armtimes.com

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնն այսօր հրապարակել է Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին հանրապետությունում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի եւ քաղաքական ուժերի ու պատգամավորության թեկնածուների վարկանիշի վերաբերյալ երկու փուլով անցկացված հարցման արդյունքները։ armtimes.com-ի փոխանցմամբ՝ «Շանթ» հեռուստաընկերության պատվերով անցկացված հարցումների առաջին փուլն իրականացվել է փետրվարի 22-26-ին, իսկ երկրորդ փուլը՝ մարտի 17-24-ին։ Հարցմանը մասնակցել է Երեւանի եւ մարզերի 1600 բնակիչ։ Վիճակագրական հնարավոր սխալը չի գերազանցում 3.5 տոկոսը:

«Ներկայացված քաղաքական ուժերից որ մեկի օգտին, ամենայն հավանականությամբ, կքվեարկեիք Ազգային ժողովի ընտրություններում, եթե դրանք կայանային առաջիկա կիրակի օրը հարցին» ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 45 տոկոսը առաջին փուլում նշել է «Ծառուկյան» դաշինքը, 33 տոկոսը՝ Հանրապետական կուսակցությունը, 6 տոկոսը՝ «Ելք» դաշինքը, 4 տոկոսը ՀՅԴ-ն, 3 տոկոսը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, 2 տոկոսը՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, եւս 2 տոկոսը՝ ՀԱԿ-ՀԺԿ-ն, եւս 2 տոկոսն էլ՝ Կոմկուսը եւ վերջապես՝ 2 տոկոսը Ազատ դեմոկրատներին։

Այնինչ՝ հարցման երկրորդ փուլում արդյունքները զգալիորեն փոխվել են եւ ունեն հետեւյալ պատկերը․ Ծառուկյան դաշինք՝ 41 տոկոս, ՀՀԿ՝ 39 տոկոս, Ելք՝ 8 տոկոս, ՀՅԴ՝ 4 տոկոս, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք՝ 3 տոկոս, Հայկական վերածնունդ՝ 3 տոկոս, ՀԱԿ-ՀԺԿ՝ 1 տոկոս, Կոմկուս՝ 1 տոկոս, Ազատ դեմոկրատներ՝ 1 տոկոս։

Սրանք հարցման հավասարակշռված արդյունքներն են։ Ներկայացված տվյալները արտահայտում են այն քաղաքացիների կարծիքները, ովքեր մտադիր են մասնակցել ընտրություններին եւ արդեն որոշում են կայացրել, թե որ ուժին են ընտրելու։ Այս տվյալների հիման վրա՝ ՀԿՈՒՀԿ-ն արձանագրում է, որ «Ծառուկյան» դաշինքը թուլացրել է դիրքերը, ՀՀԿ-ն բարելավել է դիրքերը, իսկ «Ելք» դաշինքը երկրորդ փուլի հարցման ժամանակ եւս բարելավել է դիրքերը եւ ի զորու է հաղթահարել 7 տոկոսանոց արգելքը։

Այնուամենայնիվ, գալիք ընտրություններում ընտրողները պետք է քվեարկեն ոչ թե կուսակցությունների, այլ ընտրական տարածքներում առաջադրված թեկնածուների օգտին, այսպես կոչված վարկանիշային ընտրակարգով: Եթե հաշվարկվեն կուսակցությունների վարկանիշերն ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի թեկնածուների ունեցած աջակցության, ապա Հայաստանի հանրապետական կուսակցությունը զբաղեցնում է առաջին տեղը: Հավասարակշռված տվյալների հիման վրա, երբ կուսակցությունների եւ դաշինքների վարկանիշները հաշվարկվում են ընտրություններին մասնակցողների եւ կողմնորոշվածների թվից, հաշվի առնելով առաջադրված թեկնածուներին հայտնած նախապատվությունները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկրորդ փուլի արդյունքներով հավաքում է 44 տոկոս, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 36 տոկոս, «Ելք»-ը՝ 6 տոկոս, ՀՅԴ-ն՝ 5 տոկոս, «Հայկական վերածնունդ»-ը՝ 4 տոկոս, ՀԱԿ-ՀԺԿ-ն՝ 2 տոկոս, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը՝ 2 տոկոս, Ազատ դեմոկրատները՝ 1 տոկոս, Կոմկուսը՝ 1 տոկոս։

Այս տվյալների հիմա վրա ՀԿՈՒՀԿ-ն արձանագրում է, որ բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից 5 տոկոսով ընտրական անցումային շեմը հաղթահարում է ՀՅԴ-ն, ընտրական անցումային շեմի հաղթահարման եզրին են գտնվում «Ելք» դաշինքը եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը: Ըստ կենտրոնի՝ խիստ քաղաքականացված տրամադրությունների բարձր մակարդակը եւ դեռևս որոշում չկայացրած մեծ թվով ընտրողների փաստը վկայում են ընթացիկ վարկանիշային դասավորվածության հնարավոր փոփոխականության մասին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր