Սեռափոխ հանրահայտ դերասանուհի Ալեքսիս Արքեթը մահացել է անհայտ հիվանդությունից, գրում է Just Jared–ը: «Քրեական ընթերցանություն» ֆիլմում նկարահանված դերասանուհին մահացել է 47 տարեկանում: Այս մասին Facebook-ում հայտնել է նրա եղբայր Ռիչմորդը՝ գրելով, որ քույրը մահացել է հիվանդությունից… Նշում են, որ քույրերն ու եղբայրները նրա կողքին են եղել, և որ դերասանուհին մահացել է Դևիդ Բոուիի StarMan երգի հնչյունների ներքո:
Հանրահայտ դերասանական տոհմի ներկայացուցիչ Ալեքսիս Արկեթը նկարահանվել է «Այս բոլորը նա է», «Քրեական ընթերցանություն, «Մկների ու մարդկանց մասին» «Վրեժխնդրության օրենքը» ֆիլմերում:
Դերասանը սեռափոխության վիրահատություն էր արել 2006-ին: Եվ վիրահատությունից առաջ, և դրանից հետո, Արկետը կինոյում հիմնականում տրանսսեքսուալների ու տրանսվեստիտների դերեր էր կատարում, հայտնում է Lenta.ru-ն: