
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ Հնդկաստանի գյուղերից մեկի բնակիչները թագավորական կոբրային փրկում են ծարավից:
Որպես կանոն, թագավորական կոբրաները խուսափում են մարդանց հետ շփումից, բայց շոգն ու ջրի պակասը կենդանուն հարկադրել են մոտենալ բնակավայրին: Տեղացի բնակիչները ոչ միայն չեն վախեցել օձից, այլեւ օգնել են դրան: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է մի տղամարդ բռնել դրա պոչից, իսկ մյուսը զգուշությամբ ջուր է տալիս շշով:
Թագավորական կոբրան համարվում է ամենախոշոր թունավոր օձն աշխարհում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: