Բաղադրիչներ
Ալյուր՝ 200 գր.
Ձվի դեղնուց` 3 հատ
Կաթ` 200 մլգ
Յուղ կամ ձեթ` 100 գր.
Շաքարավազ` 1 թեյի գդալ
Աղ՝ փոքր պտղունց
Դոշաբ` 100 գր.
Մեղր` 100 գր.
Պատրաստման եղանակը
Խմորը պատրաստելու համար անհրաժեշտ է գոլացրած կաթի մեջ ավելացնել ձվի դեղնուցները, մի պտղունց աղ ու ալյուր:
Լավ հարելով ստանալ նուրբ, բայց պնդոտ խմոր: Ծածկել այն պոլիէթիլենային տոպրակով և մոռանալ խմորի մասին մոտ երկու ժամվա ընթացքում:
Հանգստացած խմորից պատրաստել ընկույզի չափ գնդիկներ և տապակել այն տաքացրած ձեթի մեջ՝ մինչև գնդիկները ոսկեգույն դառնան:
Տապակելուց անմիջապես հետո, երբ դրանք դեռ տաք են, վրան լցնել դոշաբ կամ մեղր:
Աղբյուրը՝ sherep.wordpress.com