
Ճապոնացի գիտնականները պարզել են, թե իրականում ինչից են վախենում ատամնաբույժների հաճախորդները: Նրանք պնդում են, որ մարդիկ ոչ թե ցավից, այլ ատամնաբուժական սարքավորումների ձայներից են վախենում:
Ինչպես ցույց են տվել բազմաթիվ հարցումները՝ մարդկանց մեծամասնությունը մինչև վերջ հետաձգում է ատամնաբույժին այցելությունը՝ նախընտրելով դա անել միայն հույժ անհրաժեշտության դեպքում: Շատերը դա բացատրում են բժշկական գործողությունների ընթացքում առաջացած տհաճ զգացողությունների հանդեպ վախով: Սակայն ճապոնացի գիտնականները մանկական ատամնաբույժ Հիրոյուկի Կաիրբի հետ մեկտեղ պարզել են, որ հիվանդները ոչ թե ցավից, այլ ատամնաբուժական սարքավորումների ձայներից են վախենում:
«Մենք կարծում ենք, որ այս ուսումնասիրությունը կօգնի այնպիսի մեթոդներ մշակել, որոնք կնվազեցնեն հիվանդների լարվածությունը և ցավի նկատմամբ վախը: Այդպիսի մեթոդներ կարող են դառնալ խոսացական թերապիան և մանրամասն խորհրդատվությունը»,- ասում է Կարիբը:
doctors.am