Յուքոմ ցանցում գործող Արմենիա պրեմիում հեռուստաալիքի եթերում հեռուստադիտողներն այսօր կտեսնեն «Քավարան» հեռուստասերիալի վերջին մասը։
Լարված, դինամիկ քրեական դրաման, որի, գրեթե, ամեն սերիան ավարտվում էր հերոսներից մեկի մահով, այսօր կստանա իր հանգուցալուծումը։ Թե մինչև այս ողջ մնացած հերոսներն ինչ ճակատագիր կունենան` կսպանվե՞ն, թե՞ ոչ, հեռուստադիտողները կիմանան ժամեր անց։
Մինչև այդ ֆիլմի անձնակազմը ոգևորված է դրա գրանցած արդյունքներով։ Քրեական դրամայի ռեժիսոր Հարութ Շատյանը նշել է, որ իրենց արտադրած ֆիլմերը վերջին շրջանում ամենաորոնվածն են.
«Վերջին 3 ամիսների ընթացքում մեր թիմի արտադրած երկու հեռուստասերիալները՝ «Գնված Երջանկությունը» և «Քավարանը» Հայաստանում ամենաորոնվածներն են` ըստ Google-ի: Շատ շնորհակալ եմ բոլորին ովքեր մասնակցություն են ունեցել այդ աշխատանքներում»: