Պաբլո Պիկասո. 7 խորհուրդ՝ ինչպես կյանքը դարձնել ավելի զվարճալի
Advertisement 1000 x 90

Պաբլո Պիկասո. 7 խորհուրդ՝ ինչպես կյանքը դարձնել ավելի զվարճալի

Cluber.com.ua կայքը ներկայացրել է Պաբլո Պիկասոյի 7 խորհուրդները՝  կյանքն ավելի զվարճալի դարձնելու համար:

1. Ինչ-որ բան անելու համար անհրաժեշտ է հավատալ: «Կարող է նա, ով համարում է, որ ինքը կարող է: Չի կարող նա, ով համարում է, որ ինքը չի կարող: Սա անհերքելի օրենք է»:

2. Ընդլայնե՛ք Ձեր սահմանները: «Ես միշտ անում եմ այն, ինչ չգիտեմ, որպեսզի սովորեմ դա»:

3. Մի՛ սպասեք ոգեշնչման կամ ճիշտ պահի: «Ոգեշնչում գոյություն ունի, բայց այն պետք է գա աշխատանքի ընթացքում»:

4. Գործե՛ք:  «Հետաձգեք վաղվան այն, ինչը չեք ուզում վերջացնել մինչև կյանքի վերջ: Գործողությունը հաջողության հասնելու հիմնական բանալին է»:

5. Տվեք ճիշտ հարցեր: «Ուրիշները տեսան այն, ինչ կար, և հարցրեցին՝ ինչո՞ւ: Ես տեսա այն, ինչ կարող էր լինել, և հարցրեցի՝ ինչո՞ւ ոչ»

6. Մի՛ դատեք և կտեսնեք թաքնված գեղեցկությունը: «Եթե հնարավոր լիներ ազատվել ուղեղից և օգտագործել միայն աչքերը»:

7. Դեռ շատ ուշ չէ: «Երիտասարդությունը տարիք չունի»:

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am