Եկատերինա 2-րդի գաղտնի սեքս-սենյակը 18+ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եկատերինա 2-րդի գաղտնի սեքս-սենյակը 18+

Եկատերինա Երկրորդի մասին առաջին հարյուրամյակը չէ, որ լեգենդներ են շրջում: Կարծիք կար, որ Կայսրուհին նույնիսկ մեկ օր չէր կարող ապրել առանց սեքսի և վայրի խմբակային սեռական հարաբերությունների: Մեր օրերում ռուսական կայսրուհու կյանքը շարունակում է ոգեշնչել ռեժիսորներին, ովքեր Եկատերինայի կյանքի մասին, որն այդպես էլ դուրս մնաց պատմության ընդհանուր դասագրքերից, նոր ֆիլմեր են նկարում: Եկատերինայի հենց այդ՝ գաղտնի կյանքի մասին պոռնոարտադրության հսկաները շարունակում են մեծ գումարներ բերող ֆիլմեր նկարահանել: Երբեմն գործը հասնում է նաև կենդանիների հետ զզվելի տեսարանների և անասնապղծության: Այսպիսի «գլուխգործոց» ստեղծողները չեն ծուլանում պնդել, որ Եկատերինայի այսպիսի կյանքի մասին վկայող մի քանի պատմական փաստաթղթեր և նամակներ կան:

Մենք այժմ չենք հետաքննելու այդ փաստաթղթերը և չենք հերքելու Եկատերինայի աղմկահարույց, վայրի սեքսի պատմությունները, բայց ուզում ենք ներկայացնել Կայսրուհու գաղտնի սենյակի փոքրիկ վկայությունը, որի գոյությունը, թերևս, ոչ ոք չի կարող հերքել:

Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ Կայսերական Գյուղի պալատներից մեկում սովետական զինվորների փոքրիկ խումբը հանդիպել է մի մութ և էրոտիկ ոճով սենյակի: Վկայությունների համաձայն, սենյակի պատերը ձևավորված էին փայտի վրա փորագրված էրոտիկ պատկերներով: Սենյակում սեքսուալ դիրքերի պատկերով մեծ բազկաթոռներ են դրված եղել, աթոռներն ու ծածկոցները զարդարված են եղել կնոջ և տղամարդու սեռական օրգանների պատկերներով:

Ենթադրվում է, որ այդ զինվորներն իրենց լուսանկարչական ապարատներով նկարել են ներկայացվող պատկերները, որից հետո որոշ լուսանկարներ հասել են մինչև մեր օրեր և հայտնվել Պետեր Վոդիչի ձեռքում (այդ լուսանկարների հեղինակներից մեկի որդին), ով ապրում է Բելգիայում և հետաքննական մի քանի չափազանց հետաքրքիր ֆիլմերի հեղինակ է:

Այս նկարները ստանալուց հետո Վոդիչը գալիս է Ռուսաստան և փորձում է պարզել, թե ո՞ւր է այդ սենյակում դրված կահույքը: Սակայն նրան ոչինչ պարզել չի հաջողվում: Թանգարանի աշխատակիցները կտրականապես հրաժարվել են այդ թեմայով խոսել և հայտարարել են, որ Եկատերինա Երկրորդը որևէ «գաղտնի սեքս-սենյակ» չի ունեցել:

Հետո, սակայն, նրան Գաթչինա են տարել և Էրմիտաժի ֆոնդից 15 տարբեր նմուշներ ցույց տվել. քթախոտի տուփ, մի քանի արձան և այլն:

Սակայն նույնիսկ Վոդիչի մոտ պահպանված այս մի քանի լուսանկարները բավական են, որպեսզի մեր գլխում վերականգնենք այն պատկերը, որով ապրել է Մեծ Կայսրուհին: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տվել Կայսերական գյուղում արված խունացած նկարներից գունավոր լուսանկարներ և 3D պատկերներ ստանալ:

armnews.online