59,60 կարատ քաշով «Վարդագույն աստղ» բացառիկ գունավոր ձվաձև ադամանդն ապրիլի 4-ին Հոնկոնգում Sotheby՚s-ի աճուրդում վաճառվել է ռեկորդային 71,2 մլն դոլարով: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները:
«Լոտի եզրափակիչ գինը, որը ներառում է վաճառքից գնորդի հարկը, կազմել է 553 մլն հոնկոնգյան դոլար կամ 71,2 մլն դոլար»,-հայտարարել է աճուրդի ներկայացուցիչը:
Այսպիսով, նշել է նա, «Վարդագույն աստղը» դարձել է ամենաթանկ թանկարժեք քարն աշխարհում, որը երբևիցե աճուրդի է հանվել: Սա նաև պատմության մեջ ամենաթանկն լոտն է, որը վաճառվել է Ասիայում, հավելել է նա:
ՏԱՍՍ-ի թղթակցի վկայությամբ՝ սակարկություններն սկսվել են 440 մլն հոնկոնգյան դոլար (51,6 մլն դոլար) մեկնարկային գնից և տևել են մոտավորապես վեց րոպե: Գնորդի անունը դեռևս հայտնի չէ:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Օպենհեյմերի երկնագույն ադամանդին (14,62 կարատ), որն անցյալ տարի Ժնևում Christie՚s-ի աճուրդում գնել են 57,6 մլն դոլարով: