Econet.ru կայքը ներկայացրել է, թե ինչ են նշանակում հագուստի վրա առկա նշանները։
Ձեռքի լվացք։
Արգելվում է լվանալ։
Միայն ձեռքի լվացք՝ առավելագույնը 30 աստիճանի պայմաններում։ Քամել թույլ չի տրվում։
Թույլատրվում է լվացք ձեռքով և մեքենայով՝ նշված ջերմաստիճանից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում։
Թույլատրվում է լվացք ձեռքով և մեքենայով։ Հարկավոր է հետևել նշված ջերմաստիճանին, չենթարկել ուժեղ մեխանիկական մշակման, քամելու դեպքում ընտրել դանդաղ տեմպ։
Նուրբ լվացք՝ մեծ քանակով ջրով, նվազագույն մեխանիկական մշակում, արագ քամում՝ դանդաղ տեմպի պայմաններում։
Թույլատրվում է լվացք սպիտակեցնող միջոցներով, որոնք քլոր են պարունակում։ Օգտագործել միայն սառը ջուր, հետևել լվացող միջոցի լուծմանը։
Լվացի ընթացքում չօգտագործել միջոցներ, որոնք քլոր են պարունակում։
Թույլատրվում է արդուկել։
Թույլատրվում է արդուկել առավելագույնը 110 աստիճանի պայմաններում։
Թույլատրվում է արդուկել առավելագույնը 150 աստիճանի պայմաններում։
Թույլատրվում է արդուկել առավելագույնը 200 աստիճանի պայմաններում։
Միայն չոր լվացք։
Չոր լվացք ցանկացած լուծվող միջոցով։
Մաքրում միայն ածխաջրածնային և էթիլենային միջոցներով։
Մաքրում միայն ածխաջրածնային միջոցներով։
Մաքրում միայն ածխաջրածնային և էթիլենային միջոցներով՝ ջրի ավելացմամբ։
Մաքրում միայն ածխաջրածնային և էթիլենային միջոցներով՝ ջրի ավելացմամբ, մեխանիկական ազդեցության և ջերմային չորացման նկատմամբ հսկողությամբ։
Թուլատրվում է քամել և չորացնել լվացքի մեքենայում։
Չի թույլատրվում քամել և չորացնել լվացքի մեքենայում։
Չորացնել բարձր ջերմաստիճանի պայմաններում։
Չորացնել շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում։
Քամելուց հետո թույլատրվում է ուղղահայաց չորացում։
Չորացնել առանց քամելու։
Չորացնել հորիզոնական մակերեսին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը