Steptohealth.ru կայքը գրում է, որ դեմքի ձևը կարող է բացահայտել մարդու բնավորության գծերը։
- Օվալ։ Դեմքի ամենատարածված ձևերից մեկն է։ Ճիշտ քայլեր են ձեռնարկում, գիտակցում են իրենց որոշումների հետևանքները, ռացիոնալ են։ Մարդկանց հետ հարաբերություններում իրենց դրսևորում են՝ որպես կենսախինդ և ուրախ մարդիկ, չնայած կարող են բավական համեստ լինել։
- Կլոր դեմք։ Շատերի մոտ դեմքի այս ձևն ասոցիացվում է երեխայի դեմքի հետ, ինչի հետևանքով դեմքի այդպիսի կառուցվածք ունեցող անձանց համարում են միամիտ և անվնաս։ Սակայն իրականում այս մարդիկ բավական հասուն են և ռացիոնալ, երբ գործը հասնում է որոշումների կայացմանը։ Սովորաբար հեշտությամբ են հարաբերություններ հաստատում շրջապատի հետ, բարի են, սիրալիր և հաճախ են օգնում մարդկանց։
- Սրտաձև։ Այսպիսի դեմք ունեցող մարդիկ սովորաբար գրավիչ են համարվում, հաճելի, ընկերասեր, մի փոքր երազող: Նրանք ստեղծագործ և վճռական մարդիկ են, համառ են, պատրաստ են հաղթահարել սեփական վախերը, եթե ցանկանում են որևէ նոր, հետաքրքիր բան սկսել։
- Ձգված դեմք։ Մարդկանց թվում է, թե դեմքի այսպիսի կառուցվածք ունեցող անձինք չափազանց լուրջ են և ոչ այնքան հաճելի բնավորություն ունեն։ Որպես կանոն՝ այդպիսի մարդիկ դրական էներգիա ունեն, հատկապես, երբ գտնվում են այն մարդկանց շրջապատում, ում վստահում են։ Նրանց հետ շփվելը հաճելի է. գիտեն՝ ինչպես պահել իրենց հասարակության մեջ, հարաբերություններ կառուցել։ Հաճախ են լիդերներ դառնում։
- Քառակուսի դեմք։ Զգացմունքներն արտահայտելիս տպավորիչ են։ Ինքնավստահ են, խելացի, տրամաբանող և հետևողական։ Որոշ դեպքերում նրանց կարող են ընդունել՝ որպես պերֆեկցիոնիստներ և քիչ շփվող մարդիկ, սակայն իրականում նրանք հետաքրքիր զրուցակիցներ են, երբ նրանց հնարավորություն է տրվում սոցիալական հարաբերություններ կառուցել։
- Ադամանդ։ Դեմքի այսպիսի կառուցվածքը հազվադեպ է հանդիպում։ Հարաբերություններում ընկերասեր են, եթե լավ եք ճանաչում նրանց։ Լիդերի հատկություններ ունեն, միշտ ձգտում են կյանքում հաջողության հասնել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը