Երիտասարդ մտերիմներից շատերի համար, ովքեր դեռ չեն ամուսնացել, կին հասկացողությունը ենթադրում է բարձրահասակ սևահերի՝ մեծ կրծքերով, կարմիր ժանյակավոր վարտիքով, ով անպայման պետք է 7 տարով փոքր լինի: Այ, այդ ժամանակ կմտածեն ամուսնանալու մասին: Հակառակ դեպքում, ներեցեք, ժամանակ չկա… առայժմ կբավարարվեն թեթև անկողնային կապերով. մտածել անգամ չեն ուզում այն օրվա մասին, երբ կարմիր ժանյակավոր վարտիքն այլևս չի լինի:
Իսկ հիմա, իբրև ավագ ընկեր, թույլ տվեք ասել, թե ում հետ է անհրաժեշտ ամուսնանալ: Ժանյակավոր վարտիքի սինդրոմով տարվածները պետք է հասկանան, որ տարիների սեռական կապը նույն մարդու հետ այլ աշխարհ է: Նման ճանապարհ ընտրելիս պետք է այլ բաներ հաշվի առնել:
Վատ բան պետք է ասեմ: Ցանկացած տեսք ունեցող մարդու 5-7 տարուց կարելի է վարժվել: Այդ տարիներն անցնելուց հետո արդեն միևնույն է, թե ինչ տեսք ունի կողակիցը: Նա կարող է մեծ նարնջագույն փուչիկի նմանվել, կամ հակառակը: Բայց եթե անհամատեղելի եք, աչքներդ դուրսն է լինելու:
Այդ իսկ պատճառով թագուհուն տիրանալու համար հերոսություններ պետք չէ անել: Եթե մտածել եք ամուսնանալ աշխարհի ամենագեղեցիկ կնոջ հետ, լավ է ոչինչ չձեռնարկել:
Լավ, իսկ ո՞ւմ հետ ամուսնանալ:
Ամուր ամուսնության հիմքում «3 կետերն» են՝ սեքսը, կենցաղը և սոցիալական համատեղելիությունը:
Ի՞նչ է նշանակում սեքսը կամ սեռական համատեղելիությունը: Դա միայն համատեղելի ֆիզիոլոգիան չէ: Անտառի ոզնուն էլ է պարզ, որ եթե ամուսինը ուզում է հարաբերվել օրը 3 անգամ, իսկ կինը ամիսը 2 անգամ, կամ հակառակը, լավ չի լինի: Այս ամենի հետ պետք է նաև հաշվի առնել սեռական գործունեության մասին հոգեբանական պատկերացումները և արգելքները: Սիրառատ կինը չպետք է փոկի պես մարդու հետ ապրի: Սեքսը ընտանիքում պետք է լինի կանոնավոր, և դրանից զույգը պետք է փոխադարձ հաճույք ստանա:
Իսկ այժմ սոցիալական համատեղելիության մասին: Շռայլ մարդը չպետք է ապրի ժլատի հետ: Փողի հանդեպ ամուսինները պետք է նույն պատկերացումներն ունենան: Երկու ժլատ չեն կարող դժբախտ լինել: Պետք է նաև ավելացնել, որ երջանիկ են նրանք, ովքեր նույն պատկերացումն ունեն դրամ վաստակելու ձևի մասին: Դա չափազանց կարևոր է:
Դե, հիմա ամենակարևորի մասին: Համատեղելիությունը կենցաղում: Եթե ընտանիք կառույցի հիմքում սերն է, ապա առաջին հարկում՝ կենցաղն է: Եվ սեքսի՝ երկրորդ հարկ բարեհաջող հասնելու համար, պետք է բարեհաջող անցնել կենցաղի առաջին հարկով: Ամեն բան առաջին հարկից է կախված, և դրանից չես փախչի: Ընտրեք երեք անհամատեղելիություն՝ սեռական, նյութական և կենցաղային: Առաջինը կլուծարվի կենցաղային անհամատեղելիությամբ դաշինքը:
Ուշադրություն. եթե կենցաղում խոզ եք, ամուսնացեք խոզի հետ: Եթե մաքրամոլ-ֆաշիստ, գտեք ձեր նմանին: Երկու խոզ մեծ ուրախությամբ գուլպաները կնետեն տան տարբեր անկյուններում և վատ չեն զգա բույրից: Նրանք կարոող են մեկ շաբաթ աման չլվանալ, և ոչինչ… բայց եթե խոզի կողքին հայտնվի մի մաքրամոլ… դժբախտ ամուսնություն է:
Ամեն բան շատ պարզ է. գտեք ձեզ նմանին: Թե չէ, ժանյակավոր վարտիք, մեծ կրծքեր…
gorabbit.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը