
Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում «օձերի թովման» ներկայացումը ողբերգական ավարտ է ունեցել շոուի մասնակիցներից մեկի համար: Տեսախցիկի առջև կեցվածք ընդունած տղամարդը զոհվել է կոբրայի խայթոցից, տեղեկացնում Daily Mail-ը:
Տեղի ունեցածի ականատեսը տեսագրել է հնդկական հնադարյան ծեսը: Նշվում է, որ օձի զոհ դարձած զբոսաշրջիկը սկզբում չի նկատել խայթոցը, սակայն մի քանի րոպե անց օգնություն է խնդրել շրջապատողներից, այնուհետև ուշաթափվել է և մահացել՝ ուշքի չգալով: