Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում հրապարակել է հայերեն «Գ» տառը` գրելով. «Հայոց այբուբենի երրորդ տառը, դրանով է սկսվում իմ անունը, ինչպես նաև հայերենով «գինի», «գարուն» և «գիշեր» բառերը: Զուգադիպությո՞ւն, չեմ կարծում»:
Հավելենք, որ Գարիկ Մարտիրոսյանի հետևորդները հավանել էին նրա այս գաղափարը և խնդրել ծանոթացնել հայոց այբուբենի մյուս տառերի հետ: