Ապրիլի երկրորդ շաբաթից արդեն սկսվել է Արփա-Սևան թունելային ջրատարի վերագործարկումը, ինչի արդյունքում ապրիլի 10-ի դրությամբ արդեն Սևանա լիճ է տեղափոխվել 2 միլիոն 581 հազար խորանարդ մետր ջուր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Սևանա լիճը 2016 թվականի ապրիլի 10-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 56 սանտիմետր բարձրության վրա, ինչը 23 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Ընդ որում, 2017 թվականի ապրիլի առաջին օրվա համեմատ Սևանի մակարդակը առատ տեղումների, գետերի ելքերի ավելացման արդյունքում բարձրացել է 3 սանտիմետրով:
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներով` 2017 թվականի ապրիլի 10-ի դրությամբ Սևանա լիճն աստիճանաբար սկսում է ազատվել սառցե կապանքներից: