Բանջարեղենով մաֆիններ
Advertisement 1000 x 90

Բանջարեղենով մաֆիններ

Պատրաստելու համար անհրաժեշտ է

2 հատ ձու

200 գրամ բրոկոլի

5-6 թերթ սպանախ

150 մլ կաթ

60 գրամ պինդ տեսակի պանիր

50 գրամ կարագ

2 թեյի գդալ կիտրոնի հյութ

200 գրամ ալյուր

Պատրաստման եղանակը

2 ձուն հարել, ավելացնել կտրատած բանջարեղենը, քերած պանիրն ու կարագը, կաթն ու կիտրոնի հյութը:

Այս ամենը հարելուց հետո ավելացնել ալյուրը:

Ստացված խմորը տեղափոխել մաֆինների համար նախատեսված տարայի մեջ և թխել ջեռոցում 180 աստիճանով 20-25 րոպե:

Մաֆինները նախատեսված են 1 տարեկանից բարձր երեխաների համար:

Բարի ախորժակ:

merpoqrike.am