Անհրաժեշտ բաղադրիչներ
Դդում – 300գր
Գազար – 3-4 հատ
Կարտոֆիլ – 3-4 հատ
Սոխ – 1 հատ
Աղ, պղպեղ, կանաչի՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Մանրացրած սոխը և գազարը տապակել բուսայուղի մեջ, ավելացնել խորանարդաձև կտրատած դդում և շարունակել տապակել:
Նույն չափի խորանարդաձև կտրատել կարտոֆիլը և ավելացնել դդումի վրա:
Խառնել և թողնել մի քիչ տապակվեն, ապա ավելացնել եռացրած ջուր այնքան, որ թեթևակի ծածկի բանջարեղենը:
Թույլ կրակի վրա շոգեխաշել, ավելացնել աղ, սև պղպեղ և կանաչի ըստ ցանկության:
qahana.am