ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարդացի հետընտրական տրամադրությունների մասին Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը։ Հիմա սա կարծի՞ք է, թե նեղացած բամբասանք։ Հետաքրքիր է, ումի՞ց են նեղացել։ Հարյուր հազարավոր ընդդիմադիր ձայներից ընդամենը 25 հազար ձայն վաստակելը պարտադի՞ր է բացատրել ամեն ինչով, բայց ոչ սեփական սխալներով։ Իմ կարծիքով ազնիվ չէ։ Բա թքել-մրելը՞։
Դրա՞ իմաստը որն է։ Դարձ ի շրջանս յու՞ր. դեպի ծայրահեղական ընդդիմադիր Օլիմպո՞ս. տեսնես նույն գետը մի քանի անգամ մտած քանիսն են ինչ-որ բանի հասել։
Բոլորի աչքի առաջ այս ընտրություններում վերջնականապես արմատախիլ արվեցին նախորդ դարի 90-ականներին ներդրված կոպիտ ընտրախախտումների 90 տոկոսից ավելին՝ քվեատուփերի գողանալ, համատարած լցոնումներ, ուժի կիրառում, կարուսել, և այլն, և այլն։ Ասում է, բայց մի ընտրախախտման ձև կա, այս ընտրություններում դրա օգտագործման մասին լուրեր ենք լսել. հայ- հարայ էս ի՜նչ խայտառակություն է։ Դե բարև Ձեզ։ Ձեր ներդրած «ընտրակարգ-ազատ ոճի ըմբշամարտ»-ը տարիների հետևողական աշխատանքով դարձվել է քաղաքակիրթ ու շատերի համար ընդօրինակելի գործընթաց, հիմա Դուք ինչի՞ մասին եք աղաղակում։
Բա Արցախի՞ հարցում մանիպուլյացիաները։ Ասում է Ղարաբաղի խնդրի ավելի լավ լուծման չենք հանգելու, քան մեզ առաջարկվում էր 1997 թվականին։ 2009 թվականից մեզ առաջարկվում է լուծում, որտեղ ասված է. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով»։ Հետաքրքիր է, ի՞նչ էր ասված 1997 թվականին…
Եթե լավագույն լուծումը 1997 թվականին մեզ առաջարկվածն է, ուրեմն ստացվում է, որ 2011 թվականին Կազանում և մինչ օրս
Ադրբեջանը հրաժարվում է այսօր առաջարկվող լուծման տարբերակից, որովհետև հայերիս մասին է մտածում։ Փաստորեն շատ մարդասեր ու հարևանասերն է պարոն Ալիևը։
Էլի ու էլի բազմաթիվ նման հարցեր վերոհիշյալ կարծիքն ընթերցելիս։ Հարցեր իրոք շատ կան։ Շուտով կմեկնարկի «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երկրորդ հոսքը. կփորձենք հարգարժան առաջին Նախագահին հրավիրել դասախոսության, ուրախ կլինենք, որ համաձայնվի, որովհետև հարցեր իրոք շատ կան»։