«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող ասել, որ Լեռնային Ղարաբաղը իրենց տարածքն է: Դա ծիծաղելի է, և այլ դիրքորոշում չի կարող լինել».- այս մասին ռուսական «Вести»-ի եթերում ասել է ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, ով օրեր առաջ մեկնել էր Ադրբեջան և հանդիպել նախագահ Ալիևի հետ:
Սոլովյովը նշել է, որ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսք է գնացել Լեռնային Ղարաբաղի վիճելի 5 շրջանների, 2016թ. ապրիլյան պատերազմի մասին: Հաղորդավարի խոսքով` երբ իքնն իր դիրքորոշումն է հայտնել՝ կապված հակամարտության ռազմական լուծման անթույլատրելիության հետ, Ալիևն ասել է. «Ռազմական առումով ցանկացած խնդիր լուծելի է նույնիսկ Բաքվում: Մենք միայն ռուսական զենք չեն գնում, արդեն գնել ենք իսրայելական զենք 6 միլիարդ դոլարով: Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ բոլորը տեսնում են, թե ինչ է տեղի ունենում Ղարաբաղում»:
Սոլովյովի խոսքով՝ նա ասել է Ալիևին, որ ներկայիս ռուսական ղեկավարության օրոք Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ:
«Ալիևը որևէ քննադատություն չի հայտնել կապված իմ` Արցախ այցի հետ»,-նշել է Սոլովյովը` հավելելով, որ ինքը նախապես կազմակերպիչներին խնդրել է որևէ նվեր չպատրաստել իր համար: