Բրեդ Փիթին կասկածում են Սիենա Միլլերի նկատմամբ ռոմանտիկ հետաքրքրության մեջ
Advertisement 1000 x 90

Բրեդ Փիթին կասկածում են Սիենա Միլլերի նկատմամբ ռոմանտիկ հետաքրքրության մեջ

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն սկսել է սիրատածել բրիտանա-ամերիկացի դերասանուհի Սիենա Միլլերին: Այդ մասին Page Six-ին հայտնել է մի աղբյուր:

Հրատարակության տվյալներով՝ 53-ամյա Փիթը 35-ամյա կնոջ հետ «խելահեղ սիրախաղ է սկսել» համատեղ ընթրիքի ընթացքում: Ականատեսները պատմել են, որ Փիթը և Միլլերը վայելում էին միմյանց ընկերակցությունը և զրուցում ողջ երեկոյի ընթացքում:

Նաև նշվում է, որ Սիենան դերերից մեկն է խաղացել դերասանին պատկանող Plan B կինոընկերության նոր ֆիլմում: «Լքված Z քաղաքը» կինոնկարի ամերիկյան պրեմիերան տեղի է ունեցել ապրիլին ավելի վաղ:

Փիթը և Ջոլին հարաբերություններ էին պահպանում 2005 թվականից և ամուսնացել են 2014 թվականին: Նրանք միասին դաստիարակել են երեք որդեգրված երեխաների, զույգն ունի նաև երեք կենսաբանական զավակներ: 2016 թվականի սեպտեմբերին Ջոլին ապահարզանի փաստաթղթեր է ներկայացրել դատարան: Այդ քայլը դերասանուհին բացատրել է անհաշտելի տարաձայնություններով և այն բանից դժգոհությամբ, թե ինչպես է ամուսինը կատարում իր հայրական պարտականությունները:

Սիենա Միլլերը հանդիպում էր բրիտանացի դերասան Ջուդ Լոուի հետ: Նա նաև ամուսնացած է եղել դերասան Թոմ Սթարիջի հետ: Զույգը բաժանվել է 2015 թվականին՝ չորս տարվա ամուսնությունից հետո: Միլլերը և Սթարիջը դաստիարակում են իրենց ընդհանուր դստերը: