«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի երեք եզրափակիչ շոուների բոլոր տոմսերը Կիևում արդեն վաճառված են: Այդ մասին վկայում են Сoncert.ua տոմսերի վաճառքի պաշտոնական ծառայության տվյալները:
Մայիսի 12-ին տեղի է ունենալու մրցույթի մասնակիցների ելույթը ժյուրիի առջև, մայիսի 13-ին անցկացվելու է եզրափակիչ փորձը և նույն օրը կայանալու է «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչի ուղիղ հեռարձակումը: Հենց այս շոուների տոմսերն արդեն չեն վաճառում: Ներկայում վաճառքում մնացել են կիսաեզրափակիչների ուղիղ եթերների, ինչպես նաև դրանց փորձերի տոմսերը, բայց միայն ֆան-գոտիում: Ուղիղ եթերի տոմսի արժեքը կազմում է 1199 գրիվնա (44,4 դոլար), իսկ փորձինը՝ 299 գրիվնա (11,1 դոլար):
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչի տոմսերը վաճառքում ստացվել էին ապրիլի 10-ին: Ընդամենն առաջարկվել է 70 հազար տոմս: Ավելի վաղ Concert.ua-ի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ամենաէժան տումսերն արժեն 8 եվրո և հնարավորություն են տալիս այցելել փորձերին, ամենաթանկը՝ 500 եվրո արժողությամբ, եզրափակիչ շոուի տոմսերն են: Եզրափակիչի ամենաէժան տոմսը, ելնելով վաճառքների ծառայության տեղեկատվությունից, արժե 1999 գրիվնա (70 եվրո):
Մինչդեռ, ինչպես հայտնել է Concert.ua-ի տնօրեն Դմիտրի Չինը, «Եվրատեսիլ»-ի տոմսերի արժեքը սև շուկայում հասնում է 40 հազար գրիվնայի (1403 եվրո), ինչը նախնական գինը գերազանցում է 3-5 անգամ:
«Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչներն Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվելու են մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Գլխավոր արենան կդառնա Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը: