Հանրահայտ հունական աղցանի լավագույն բաղադրատոմսը
Advertisement 1000 x 90

Հանրահայտ հունական աղցանի լավագույն բաղադրատոմսը

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում

Կալորիականություն – 365 կկալ

Սպիտակուցներ – 19 գ

Ճարպեր – 26.7 գ

Ածխաջրեր – 10 գ

Բաղադրիչներ

Լոլիկ – 2 հատ

Կանաչ պղպեղ – 1 հատ

Ձիթապտուղ – 10 հատ

Վարունգ – 2 հատ

Չորացրած խնկածաղիկ – 1 թ/գ

Ֆետա պանիր – 300 գ

Ձիթայուղ – 5 մլ

Աղ – դանակի ծայրով

Սոխ – 1 հատ

Պատրաստման եղանակը

Վարունգները կեղևազրկել և կտրատել խոշոր կիսակլորների: Լցնել խորը թասի մեջ:

Լոլիկները շերտատել: Խառնել վարունգի հետ: Ընդ որում, հունական աղցանն ավելի լավ է խառնել ձեռքով և յուրաքանչյուր փուլում մի փոքր ձիթայուղ լցնել:

Պղպեղը մաքրել կորիզներից և կտրատել մեծ քառակուսիների: Խառնել մյուս, արդեն կտրատված բաղադրիչների հետ:

Սոխը կտրատել բարակ կիսաշրջանների և խառնել:

Ավելացնել անկորիզ ձիթապտուղը:

Ֆետան շերտատել 1 սմ հաստության կտորների:

Խառնել բոլոր բաղադրիչները, վրան դնել պանիրը, առատ ձիթայուղ լցնել և վերջում ցանել խնկածաղիկ և աղ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը