Հայտնի երգչուհի Սիրուշոն համագործակցություն է սկսել բրիտանական հեղինակավոր Vogue ամսագրի հետ: Ամսագիրն անդրադարձել է նրա Պռեգոմեշ ապրանքանիշի արծաթյա զարդերին: Այս մասին armtimes.com-ին հայտնեցին Պրեգոմեշի թիմից՝ նշելով, որ մեծ ձեռքբերում են համարում ամսագրի կողմից նկատվելը:
«Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր հանդիսացող Սիրուշոյին:
Հաշվի առնելով ամսագրի համբավը և հեղինակությունը համաշխարհային նորաձևության մեջ՝ սա մեծ ձեռքբերում և կարևոր քայլ է հայ ազգային զարդարվեստը աշխարհին ներկայացնելու գործում:
Այն, որ Պռեգոմեշը իր արծաթյա զարդերով գրավել է Vogue-ի ուշադրությունը խոսում է այն մասին, որ հայկական նախշազարդերով և մոտիվներով ստեղծված զարդերը կարող են հետաքրքիր լինել նաև համաշխարհային նորաձևության մակարդակով:
Ամբողջությամբ՝ armtimes.com