Եթե ցանկանում եք ինչ-որ ոչ ավանդական ուտեստ պատրաստել, որը կհամապատասխանի օրվա խորհրդին, բայց նաև կլինի ինքնատիպ և կզարմացնի Ձեր հյուրերին, առաջարկում ենք 26 տարբեր միջուկներ, որոնցով կարող եք լցոնել հավկիթները:
- Տապակել մանր կտրատված սոխը և խառնել դեղնուցի հետ:
- Պինդ պանիրը՝ սխտորի, մայոնեզի և դեղնուցի հետ:
- Դեղնուցը՝ մանր կտրատված ձիթապտղի և մայոնեզի հետ:
- Կարմիր կամ սև խավիար, դեղնուց չավելացնել:
- Մանր քերիչով անցկացրած պանիր, ընկույզ, մայոնեզ և սխտոր:
- Թյունոս կամ սայրա՝ ձիթապտղի հետ:
- Խեցգետին և դեղնուց:
- Քերիչով անցկացրած դեղնուց, թթու վարունգ, մայոնեզ, մանանեխ:
- Թյունոս, տապակած սոխ, դեղնուց:
- Խոզապուխտ, կանաչի, դեղնուց:
- Յուրաքանչյուր պաշտետ և դեղնուց:
- Յուրաքանչյուր ապխտած ձուկ և դեղնուց:
- Տապակած սունկ, թթվասեր, դեղնուց:
- Աղի ծովատառեխ, թարմ խնձոր, մարինացված սոխ:
- Կանաչ ոլոռ, դեղնուց, մայոնեզ:
- Ավոկադո, խեցգետին, մայոնեզ:
- Սունկ, դեղնուց, համեմունքներ, մայոնեզ:
- Դեղնուց, տապակած սոխ:
- Դեղնուց, տապակած սոխ, տապակած սունկ, թթվասեր:
- Դեղնուց, տապակած սոխ, սաղմոնաձուկը՝ ձեթի մեջ:
- Դեղնուց, տապակած շամպինիոն, խոզապուխտ, տապակած սոխ, մայոնեզ:
- Դեղնուց, կանաչ ոլոռ կամ լոբի:
- Խեցգետին, թուզ, սխտոր, մայոնեզ:
- Ֆորշմակ:
- Սագի լյարդը բարակ շերտատել և տապակել օղակաձև կտրատված սոխի հետ, խառնել դեղնուցի, կարագի և բեշամելի հետ, աղ և սև պղպեղ ցանել, կոնյակ ավելացնել:
- Խեցգետին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը