Հայկական արիական հիմնական նշանների (սիմվոլների) խորհուրդը և չափային շղթաները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական արիական հիմնական նշանների (սիմվոլների) խորհուրդը և չափային շղթաները

Հավասարաթև Խաչ

Տիեզերածնության Արարչակնիք նշանն է (Տիեզերանշան է): Նաև խորհրդանշում է գիտական տեսությամբ՝ ցայսօր հիմնավորվող Տիեզերական Մեծ Պայթյունը: Նախանշում է Եռահամակարգ Մարդու՝ մարմնական, մտային և հոգեւոր զորությունների հավասարազոր բաշխումը և կարևորումը: Նաև Արարչածնության՝ սկզբից դեպի կյանքի ու մահվան խորհուրդները տանող Տիեզերապտույտների հիմքն է:

Կեռխաչ (Սվաստիկա)

Խորհրդանշում է Արարչածնության սկզբից դեպի կյանքի ու մահվան փուլերը տանող պարբերականությունը:

ա/ Ձախից աջ պտույտը դեպի կյանք և նոր ծնունդ՝ կյանք-մահ-կյանք… պարբերականությունը տանող խորհուրդն ունի:

բ/ Աջից ձախ պտույտը դեպի մահ և նոր ծնունդ՝ մահ-կյանք-մահ-կյանք… պարբերականությունը տանող խորհուրդն ունի:

Երկու խորհուրդներն էլ ի վերուստ տանում են դեպի Տիեզերական Հավերժություն:

Հավերժական Պտույտ (Հավերժության նշան) կամ Արևխաչ

Կեռխաչերի ձուլումը խորհրդանշող Արևխաչն է, որ նաեւ նախանշում է բնական շարժը հավերժության մեջ: Արևխաչը 8-աթևւ է:

8-աթև Արևխաչը հայ-արիների համար խորհրդանշում է նաև Հայ Աստվածային Համակարգի 8 Աստվածներին (Հայր Արա, Մայր Անահիտ, Վահագն, Աստղիկ, Միհր, Նանե, Տիր, Վանատուր):

Կա նաև 12 թևանի Հավերժության նշան, որը հայ արիների համար խորհրդանշում է նաև Կենդանակերպի (Զոդիակ) խորհուրդը, որով պայմանավորված են տիեզերական ու երկրային տարեփոխումների եւ բնական բոլոր պարբերությունների հաշվարկները:

8-աթև Աստղ, որ նույնպես Հավերժության խորհրդանիշ է

Խորհրդանշում է Երկնային ու Երկրային Համակարգերի ինքնատիպությունը և տիեզերակապ միասնությունը:

Հայ-արիների համար 8-աթև Աստղը Երկնային Հայկական Տիեզերաաշխարհների (Աստվածային, Ոգե-Հոգեղեն և այլ) ու Երկրային Հայկական Աշխարհի տիեզերակապի խորհուրդն ունի:

Հայկական Աշխարհում նաև Հայոց պետականության (նույնն է՝ թագավորության) թագակիր խորհրդանշան է:

hayary.org