Ընտրական օրացույց. խորհրդարանի հայտնի «առնետավազքը». «Ա1+» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ընտրական օրացույց. խորհրդարանի հայտնի «առնետավազքը». «Ա1+»

«Ա1+»-ը գրում է. Անկախությունից հետո Հայաստանում անցկացվել է խորհրդարանի 5 ընտրություն: Հայաստանի խորհրդարանը իշխանության ճյուղերից միակն է, որը երբեւէ արտահերթ ընտրություններով չի փոխվել: Հայաստանի առաջին Ազգային ժողովը ձեւավորվեց 1995-ի հուլիսի 5-ի ընտրություններով՝ 190 պատգամավորներից 150-ը մեծամասնական ընտրակարգով, 40-ը՝ համամասնական: Առաջին իսկ խորհրդարանն արդեն ուներ լեգիտիմության հետ կապված խնդիրներ, քանի որ կային տեղեկություններ համատարած կեղծիքների մասին:

Այդ խորհրդարան մտավ 5 քաղաքական ուժ: Ամենամեծ խմբակցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահությունը վայելող «Հանրապետություն» միավորումն էր՝ 117 պատգամավոր: Երկրորդը միայն կանանցից բաղկացած «Շամիրամ» կուսակցությունն էր՝ 8 պատգամավորով, Կոմկուսը, ԱԺՄ-ն եւ ԱԻՄ-ը խորհրդարան են մտնում միասին վերցրած 12 պատգամավորով, իսկ խորհրդարանում ձեւավորված «Բարեփոխումներ» անկախ պատգամավորական խումբը ունենում է 31 պատգամավոր: Խորհրդարանի ղեկավար է ընտրվում ՀՀՇ վարչության անդամ Բաբկեն Արարքցյանը, որը սակայն չի պաշտոնավարում մինչեւ հաջորդ ընտրություններ:

Հենց այս խորհրդարանում է տեղի ունենում ընդդիմադիրների հանդեպ պատմության մեջ միակ զանգվածային հաշվեհարդարը, հենց այս խորհրդարանում է տեղի ունենում հռչակավոր առնետների վազքը, երբ մի գիշերում մոտ 70 պատգամավոր դուրս եկավ «Հանրապետություն» խմբակցությունից եւ անդամագրվեց «Երկրապահ» պատգամավորական խմբին: Առնետների վազքի ընթացում խորհրդարանի ղեկավարի աթոռից հեռանում է Բաբկեն Արարքցյանը, որին փոխարինում է Խոսրով Հարությունյանը: Դրան անմիջապես հաջորդեց Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Որին էլ հաջորդեց խորհրդարանի ղեկավարության հրաժարականը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր