Աղջիկներ, սենտիմենտալ լինելու կարիք չկա. մենք սիրում ենք սեքսը: Եվ շատ ենք սիրում, երբ սիրած մարդը ցուցաբերում է հնարամտություն և նախաձեռնող է: Սակայն, որքան էլ սիրենք մեր զուգընկերոջը, ինտիմ հարաբերությունները, միևնույն է, միտքն անսանձ է. ակնթարթորեն տեղափոխում է աշխարհի…
1. Սա ինչ էր, ինչու է այսքան տնքում… մեկն էլ լսի, կասի տատիկին են խեղդում:
2. Բայց Լենկային շորը շատ էր սազում: Վերջը կարողացավ նիհարել առնետը…
3. Վայ, միայն թե վաղը չմոռանամ մանկապարտեզի գումարը…
4. Հետաքրքիր է, Քլունին ինչ դիրք կընդուներ…
5. Չէ, դուք միայն տեսեք, առաստաղի ճեղքը խորացել է… ուրեմն վերանորոգումն անխուսափելի է:
6. Բայց փորս կախվել է… մեծացել է…
7. …սա ինչ զորաշարժ էր… էլի նոր կայքերով է դեգերել միակս… գոնե զգուշացներ…
8. Լավ, էս գիշերվա կեսին բա նման ակրոբատիկան ում է պետք… մտավոր աշխատանքի տեր մարդ եմ, մի տեղս չկոտրի…
9. Ո՞րն էր Ավստրալիայի մայրաքաղաքը…
10. Ասա, թե ինչու նախապես զուգարան չգնացիր, դե ուրեմն՝ դիմացիր:
11. Սա ինչ էր, անցած շաբաթ էի ոտքերի էպիլյացիա արել: Նախնիներս մամոնտների հետ երևում է շատ սերտ կապի մեջ են եղել…
12. Ի՞նչ պատահեց… էլի այդ կատուն, մի օր պատուհանից դուրս եմ նետելու դրան:
13. Իսկ սա վատ չէր…
14. Վաղը հաստատ սնկով բլիթներ եմ սարքելու:
15. Այս ինչ ձայն էր… երեխաներն են, ոչ, էլի շունն է, սրիկան չի քնում…
lady21vek.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը