Ելենա Արշակյան. «Էմմայի և Սարգսի մասնակցությամբ շատ լարված սերիաներ են սպասվում»
Advertisement 1000 x 90

Ելենա Արշակյան. «Էմմայի և Սարգսի մասնակցությամբ շատ լարված սերիաներ են սպասվում»

Ելենա Արշակյանը նոր՝ 25 մասանոց ֆիլմ է նկարահանում, որը հունիսից կցուցադրվի «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով: «Դեպի վայրէջք» սերիալի ռեժիսոր-պրոդյուսերը BRAVO.am-ին հայտնել է, որ կրկին համագործակցել է սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ, բարձրաձայնում են սոցիալական կարևոր խնդիր:

«Շատ հետաքրքիր նախագիծ ենք սկսել: Սցենարը մանրակրկիտ է գրվել, քանի որ իրավունք չունենք սայթաքելու: Ներկայացնում ենք թրաֆիքինգի զոհ դարձած աղջկա պատմություն, ում հասարակությունը միանշանակ չի ընդունում: Փակագծերը շատ չբացելով՝ նշեմ, որ այնպիսի թեմաների ենք անդրադարձել, որոնք մարդիկ հաճախ վախենում են բարձրաձայնել»,-նշել է նա:

Ելենան խոստովանել է, որ շատ էր կարոտել իր մասնագիտական աշխատանքը՝ ռեժիսուրան.«Սկսել ենք նախապատրաստվել նախորդ տարեվերջին, իսկ նկարահանումները մեկնարկել են այս ամիս: Շատ լավ դերասանական կազմ ենք հավաքել, կան նաև երիտասարդներ, որոնց հետ առաջին անգամ եմ աշխատում»:

Գլխավոր հերոսուհուն, ռեժիսորի ընտրությամբ, մարմնավորում է Էմմա Մանուկյանը.«Նա ինձ համար լավագույն դերասանուհիներից է: Նրա մասին ժամերով կարող եմ խոսել: Համեստությունը մարդկային հատկանիշներից լավագույնն է, և նա այն քչերից է, ով չի կորցրել այդ հատկանիշը»:

Սերիալում զբաղված է նաև Սարգիս Գրիգորյանը: Ելենայի խոսքով՝ դերասանը շատ է անհանգստանում նկարահանումներին, բայց ոչ թե իր խաղի համար, այլ՝ հարազատ դստեր՝ Յանայի, որի հետ հոր և դստեր կերպարներում են:). «Շատ էի կարոտել Աննա Էլբակյանի հետ աշխատանքս: Նա ևս ընդգրկված է այս նախագծում: Գլխավոր դերերում են նաև Մերի Հակոբյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Էվա Խաչատրյանը, Վարդան Հովսեփյանը»:

Ամբողջությամբ՝ bravo.am